Բաղադրիչներ
1 ծաղկակաղմաբ
1 գլուխ սոխ
2 պղպեղ
2 լոլիկ
1 թ/գ համեմի աղացած սերմ
աղ
1 թ/գ սխտորի փոշի
սև և կարմիր պղպեղներ
ձիթայուղ
մաղադանոս
250 գ մոցարելլա
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե
Լոլիկի կեղևն առանձնացնել, քերիչով անցկացնել և ավելացնել տապակին: Ավելացնել աղ, համեմի աղացած սերմ, սխտորի փոշի, սև և կարմիր պղպեղներ, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե
Ծաղկակաղմաբը 10 րոպե եռացնել, ճզմել, ավելացնել ձիթայուղ, մանրացրած մաղադանոս և լավ խառնել
Հրակայուն տարայի մեջ ձեթ լցնել, ճզմած ծաղկակաղմբը լցնել
Ավելացնել տապակած բանջարեղենը, մոցարելլա պանիրը և դնել 250°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ