Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 կգ հավի կրծքամիս
300 գ սերուցքային պանիր
5 հատ պղպեղ
100 գ պանիր
50 մլ ջուր
մաղադանոս
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
½ թ/գ սև պղպեղ
1 թ/գ քիմիոն
30 մլ ձիթայուղ
1 թ/գ աղ
Սոուսի պատրաստման համար`
500 գ յոգուրտ
2 ձու
2 ճ/գ ալյուր
20 մլ ձիթայուղ
250 մլ ջուր
½ թ/գ մշկընկույզ
½ թ/գ սև պղպեղ
½ թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, ձիթայուղ, սերուցքային պանիր և լավ խառնել
Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, լոլիկ, մանրացրած մաղադանոս, լավ խառնել
Պղպեղները երկարությամբ բաժանել 2 մասի, համեմել աղով, մի քիչ ձիթայուղ ցողել, այնուհետև լցոնել ստացված խճողակով: Կաղապարի մեջ 150 մլ ջուր լցնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է յոգուրտին ավելացնել 2 ձու, ալյուր, ձիթայուղ, աղ, սև պղպեղ, մշկընկույզ և լավ խառնել
Դնել կրակին՝ անընդհատ խառնելով թողնել 1 րոպե, ապա ավելացնել 250 մլ ջուր և անընդհատ խառնելով թողնել թույլ կրակին 2 րոպե
Սոուսը լցնել պղպեղների վրա, ավելացնել քերած պանիր և ևս 15 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք զարդարել մաղադանոսով և մատուցել )))
Բարի ախորժակ