Բաղադրիչներ
2 խաշած բազուկ
1 ճ/գ բալզամիկ քացախ կամ կիտրոնի հյութ
2 ճ/գ ձեթ
1 ճ/գ մեղր
1 թ/գ մանանեխ
1/3 թ/գ աղ
սև պղպեղ
արևածաղկի սերմեր
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Բազուկն անցկացնել քերիչով

Ձեթին ավելացնել աղ, սև պղպեղ, մանանեխ, մեղր, բալզամիկ քացախ կամ կիտրոնի հյութ, լավ խառնել և լցնել բազուկի վրա

Ավելացնել քերած պանիր: Արևածաղկի սերմերը բովել և ավելացնել աղցանին

Զարդարել մանրացրած համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ