Աղացած մսով համեղ և հյութալի ճաշատեսակ

Մսով գնդիկներ
Այս ուտեստը պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջվում, իսկ արդյունքը միշտ գոհացնում է համտեսողներին:

Բաղադրիչներ

  • 500 գր աղացած միս
  • 5 ճաշի գդալ տոմատի մածուկ կամ կետչուպ
  • 4–5 ճաշի գդալ թթվասեր
  • 1 հատ ձու
  • 1–2 ատամիկ սխտոր
  • 2 հատ սոխ
  • 1 բաժակ եռացրած ջուր
  • ալյուր
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Սոխը և սխտորը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին: Ավելացնել ձուն, համեմել աղով և պղպեղով, լավ խառնել:
2 Ստացված խառնուրդից գնդիկներ ձևավորել, պատել ալյուրով և տապակել:
3 Սոուսի համար տոմատի մածուկը կամ կետչուպը խառնել թթվասերի հետ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, և ամբողջը լավ խառնել:
4 Սոուսը լցնել տապակած մսի վրա, փակել կափարիչով և շոգեխաշել 10–15 րոպե:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում