Համեղ և հագեցնող նրբաբլիթներ: Պահք պահողները ևս կարող են օգտագործել այս բաղադրատոմսը

Բաղադրությունը

  • Խմոր

300 գ ալյուր,

700 մլ հանքային ջուր,

4 թեյի գդալ շաքարավազ,

1 թեյի գդալ աղ,

5 ճաշի գդալ ձեթ:

Արդյունքում ստացվում է 16 հատ նրբաբլիթ:

  • Միջուկ 1 (8 նրբաբլիթի համար)

500 գ կարտոֆիլ,

60 գ սոխ,

աղ (ըստ ճաշակի),

ձեթ (տապակելու համար):

  • Միջուկ 2 (8 նրբաբլիթի համար)

200 գ հնդկաձավար,

250 գ շամպինիոն,

80 գ սոխ,

ձեթ (տապակելու համար):

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղով անցկացնել, խառնել աղի և շքարավազի հետ, վրան ավելացնել հանքային ջրի կեսը ու խառնել: Այնուհետև ավելացնել հանքային ջրի մնացած կեսը և կրկին խառնել: Վերջում զանգվածի վրա լցնել ձեթն ու խառնել: Պետք է ստացվի թթվասերի խտությամբ զանգված:

Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել ու պատրաստել նրբաբլիթները:

Միջուկ 1: Կարտոֆիլը մաքրել, ջրի մեջ աղ լցնել և խաշել, խաշվելուց հետո կարտոֆիլի ջուրը առանձնացնել: Պատրաստի կարտոֆիլը ճզմել և վրան մի փոքր իր ջրից ավելացնել: Սոխը մանր կտրատել, սոխարած պատրաստել, ավելացնել կարտոֆիլի վրա և խառնել:

Միջուկ 2: Հնդկաձավարը խաշել, ավելացնել նախապես տապակված սունկն ու սոխարածը և խառնել:

Միջուկը լցնել նրբաբլիթի վրա և փաթաթել: Համտեսելուց առաջ տապակել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում