Բաղադրիչներ
1 հատ մեծ լոլիկ
2 ճ/գ տոմատի մածուկ
3 ատամիկ սխտոր
մաղադանոս
3 ճ/գ ձիթայուղ
աղ
սև և կարմիր պղպեղների
քիմիոն
12 կտոր հաց
երշիկ
կանաչ ձիթապտուղ
100 գ պանիր ( 2 տարբեր տեսակներ` ըստ ցանկության )
Պատրաստման եղանակը
Լոլիկի կեղևը հեռացնել` միջուկն անցկացնել քերիչով
Ավելացնել սխտոր, տոմատի մածուկ, մանրացրած մաղադանոս, ձիթայուղ, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն և լավ խառնել
Ջեռոցի տապակի մեջ 6 կտոր հաց դնել, ավելացնել պատրաստած սոուսը, շարել երշիկները, ավելացնել պանիր
Ավելացնել ևս 1 շերտ հաց, սոուս, պանիր, շրջանաձև կտրատած ձիթապտուղ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ