Տավարի մսով ապուր

Ամենահամեղ ապուրը, որը երբևէ եփել եք:
Բաղադրիչներ
- 500 գ տավարի փափկամիս
- 200 գ բուլղարական պղպեղ
- 500 գ կարտոֆիլ
- 200 գ լոլիկ
- 150 գ գազար
- 2 ատամիկ սխտոր
- 1 հատ սոխ
- աղ
- սև պղպեղ
- կանաչի
Պատրաստման եղանակը
- Սոխը մանր կտրատել, տապակել բուսայուղով՝ թույլ կրակի վրա՝ մինչև կարմրելը:
- Բուլղարական պղպեղը մանր կտրատել, գազարը անցկացնել քերիչով:
- Տավարի փափկամիսը ոչ շատ մանր կտորներով կտրատել (ըստ նախասիրության:)
- Տավարի միսը ավելացնել սոխին, և տապակել:

- Ավելացնել բուլղարական պղպեղը, գազարը և մարինացված լոլիկը: Լավ խառնել, թողնել միջին կրակի վրա 30 րոպե:

- Ավելացնել կտրատված կարտոֆիլը և եռացրած ջուրը: Եփել 15-20 րոպե:
- Ավելացնել կանաչին և սխտորը:

Բարի ախորժակ:
