Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Համեղ և ախորժելի նախուտեստ ընդմիջմանը վայելելու և քաղցը հագեցնելու համար

Լավաշով նրբերշիկներ
Պարզ և արագ ուտեստ անչափ համեղ միջուկով:

Բաղադրիչներ

  • 3 հատ խաշած ձու
  • 150 գ պանիր
  • 70 գ թթվասեր
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 1/4 թեյի գդալ սև պղպեղ
  • 1-2 հատ լավաշ
  • 6 հատ նրբերշիկ
  • 1 հատ ձու
  • 30 մլ կաթ
  • 1 թեյի գդալ չորացրած սամիթ

Պատրաստման եղանակը

  • Խաշած ձուն և պանիրը անցկացնել քերիչով:
  • Ավելացնել թթվասերը, աղը և սև պղպեղը:
  • Լավաշը կտրատել նրբերշիկից մի փոքր ավելի լայն:
  • Լավաշի ծայրին քսել միջուկը, նրբերշիկը դնել լավաշի մեջ, և ոլորել:
  • Ձուն կաթով հարել, ավելացնել չորացրած սամիթը:
  • Փաթաթված նրբերշիկները թաթախել թվի մեջ, և տապակել միջին կրակի վրա՝ ամեն կողմից 1-2 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: