Աղցաններ Բաղադրատոմսեր

Համեղ սոուսով բանջարեղենային աղցան

Բանջարեղենային աղցան
30 минуты

Բաղադրիչներ

  • 3 հատ ձու
  • կանաչ սոխ
  • սամիթ
  • հազարի տերևներ
  • 250 գ վարունգ
  • 150 գ պահածոյացված եգիպտացորեն
  • 100 գ պանիր
  • աղ
  • սև պղպեղ
  • 140 գ թթվասեր կամ մայոնեզ
  • 3-4 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

  • Վարունգը, կանաչ սոխը և պանիրը կտրատել:
  • Ձուն խաշել և կտրատել:
  • Միավորել այս բաղադրիչները, և ավելացնել պահածոյացված եգիպտացորենը:
  • Սոուսը պատրաստելու համար մանր կտրատել սամիթը, լցնել թթվասերի մեջ, ավելացնել ճզմված սխտոր, աղ և սև պղպեղ ու խառնել:
  • Սոուսը լցնել աղցանի կտրատված բաղադրիչների վրա և խառնել:
  • Մատուցելիս ձևավորել հազարի տերևներով: