Բաղադրությունը
- Խմոր
600-650 գ ալյուր,
1թեյի գդալ աղ,
190 մլ ջուր,
60 մլ ձեթ,
2 հատ ձու,
- Միջուկ
600 գ աղացած միս,
2 հատ սոխ,
3-4 ատամիկ սխտոր,
70 մլ ջուր,
1 թեյի գդալ աղ,
աղ,
սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
500 գ ալյուրը մաղել, մեջտեղի մասում փոս բացել, աղ լցնել, ջուն ջարդել և խառնել:
Տաք, բայց ոչ եռման ջուրը և ձեթը առանձին ամանի մեջ խառնել: Այնուհետև մաս-մաս ավելացնել ալյուրով զանգվածին և խառնել:
Սկսել խմոր հունցել՝ ավելացնելով մնացած 100-150 գ ալյուրը:
Խմորը 120 րոպե թողնել, որ հանգստանա:
Էլեկտրական հարիչով հարել սոխը և սխտորը, հետո լցնել աղացած մսի վրա, ավելացնել աղ, սև պղպեղ, մի փոքր ջուր և լավ խառնել:
Խմորից մի մաս կտրել, երկար խողովակի տեսք տալ, և փոքր մասերի կտրատել մոտ 0.5-1 սմ:
Այդ փոքր մասերը գրտնակել, մեջտեղի հատվածում միջուկը լցնել և փաթաթել:
Խաշել եռացող ջրի մեջ: Ջրի մեջ նախապես աղ լցնել:
Բարի ախորժակ