Տնական կոնֆետներ

Այս պարզ բաղադրատոմսը կդառնա Ձեր սիրելի աղանդերի տարբերակներից մեկը:
Բաղադրիչներ
- 350 գր թխվածքաբլիթ
- 300 գր խտացրած կաթ
- 50 գր ընկույզ
- 2 ճաշի գդալ կակաո
- 150 գր շոկոլադ
Պատրաստման եղանակը
- Ընկույզը մանր կտրատել, թխվածքաբլիթները անցկացնել քերիչով, ավելացնել կակաոն և խառնել: (թխվածքաբլիթները կարելի է մանրեցնել մեկ այլ տարբերակով)

- Ավելացնել խտացրած կաթ և խառնել, մինչև դառնա համասեռ զանգված:

- Ստացված զանգվածից փոքր գնդիկներ ձևավորել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 1 ժամ:

- Գնդիկները պատել հալեցրած շոկոլադով, շարել յուղաթերթի վրա և դնել սառնարանում ևս 1 ժամ:

- Հանել, խոհարարական պարկի օգնությամբ կոնֆետները ձևավորել հալեցրած շոկալադով:

Բարի ախորժակ
