Համեղ կեքսեր րոպեների ընթացքում

Բաղադրությունը

  • 200 գ ալյուր,
  • 1 բաժակ թթվասեր,
  • 50 գ կարագ,
  • 1 հատ ձու,
  • 100 գ շաքարավազ,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 12 հատ իրիս կոնֆետ:

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը խառնել, ավելացնել թթվասեր ու կրկին խառնել:

Կարագը հալեցնել, ավելացնել զանգվածի մեջ:

Ալյուրը մաղել, փխրեցուցիչի հետ խառնել, կրկին ավելացնել զանգվածի մեջ ու լավ խառնել:

Կեքսերի պատրաստման համար նախատեսված ձևամանի մեջ յուրաքանչյուր խոռոչում 2 գդալ խմոր լցնել (խոռոչի կեսը պետք է կազմի), և իրիս կոնֆետ դնել մեջը, այնպես որ խմորը կոնֆետը ծածկի:

Թխել մոտ 20 րոպե 180 ջերմաստիճանում:

Մատուցելուց առաջ կեքսերի վրա շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում