Համեղ կարկանդակներ ամենապարզ միջուկով

Բաղադրությունը

  • Խմոր

1 կգ ալյուր,

0,5 բաժակ ձեթ,

4 ճաշի գդալ շաքարավազ,

2.5 թեյի գդալ աղ,

2 ճաշի գդալ խմորիչ,

2 բաժակ հեղուկ (ջուր կամ կաթ):

  • Միջուկ

10 հատ եփված ձու,

2 կապ կանաչ սոխ,

աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի

50-70 գ կարագ և ձեթ:

Պատրաստման եղանակը

Շաքարավազը և խմորիչը լցնել տաք կաթի մեջ և խառնել: Կամաց-կամաց ավելացնել ալյուրի մեծ մասը՝ մաղելով (մի մասը թողնել խմորը սեղանին հունցելու, և մի փոքր էլ՝ կարկանդակները պատրաստելու համար), հետո աղը և խառնել:

Խմորը լցնել տախտակի կամ սեղանի վրա, նախապես սեղանին (տախտակին) ալյուր լցնել, ձեռքերը ձեթոտել, մի փոքր ձեթ նաև լցնել խմորի վրա և սկսել տրորել: Տրորել մոտ 10 րոպե: Պետք է ստացվի էլաստիկ, ձեռքերին չպչող խմոր: Խմորից մեծ գունդ պատրատել, դնել ամանի մեջ, ամանը ծածկել սննդային տոպրակով և մոտ 1-1.5 ժամ թողնել, որ լավ հասունանա որևէ տաք վայրում:

Մինչ խմորը կհասունա, պատրաստել միջուկը: Դրա համար թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, ավելացնել կարագը, մանր կտրատված սոխը, համեմել աղով և տապակել մոտ 5 րոպե: Ձուն ոչ շատ մանր կտրատել: Սոխը պատրաստ լինելուց հետո ավելացնել ձվի վրա, համեմել աղով ու պղպեղով և խառնել:

Երբ խմորը հասունանա, միջին չափի գնդիկներ առանձնացնել, ծածկել սրբիչով և սկսկել պատրաստել կարկանդակները: Յուրաքանչյուր գնդիկ ձեռքով կամ գրդնակով բացել լոշիկի պես, դնել միջուկը և կարկանդակի տեսք տալ:

Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 200 ջերմաստիճան: Թավայի մեջ յուղաթուղթ փռել:

Կարկանդակները հերթով պատրաստել և դնել թավայի մեջ: (Հենց առաջին կարկանդակը դնելիս սրբիչով ծածկել, մինչև բոլոր կարկանդակները պատրաստ կլինեն): Բոլոր կարկանդակները թավայի մեջ դնելուց հետո 10 րոպե ծածկված վիճակում թողնել, հետո յուրքանչյուրի վրա ձու քսել և թխել մոտ 30 րոպե 200 ջերմաստիճանում:

Թխվելուց հետո կարկանդակների վրա կարագ քսել, որ փափկեն, թողնել այդպես մոտ 10 րոպե, հետո համտեսել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում