Համեղ խորտիկներ, որոնք կավելանան Ձեր սիրելի խորտիկների ցանկում

Բաղադրություն

Խմոր

  • 130 մլ կաթ,
  • 300-350 գ ալյուր,
  • 100 գ կարագ,
  • 1 թեյի գդալ շաքարավազ,
  • 1/2  թեյի գդալ աղ,
  • 5 գ խմորիչ:

Միջուկ

  • 3-4 ատամիկ սխտոր,
  • 50-100 գ պանիր,
  • կանաչի՝ սոխ և սամիթ:
  • 30 գ կարագ:

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել և թողնել, որ հովանա:

Կաթը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել հալեցրած կարագը, շաքարավազը, աղը և խմորիչը ու խառնել:

Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել կաթով զանգվածի մեջ:

Ստացվում է էլաստիկ և ձեռքերին չկպչող խմոր:

Խմորը ծածկել սննդային տոպրակով և 20 րոպե թողնել, որ հանգստանա սենյակային ջերմաստիճանում:

Կանաչին մանր կտրատել:

Պանիրը քերիչով անցկացնել և խառնել ճզմված սխտորի հետ:

Խմորը գրտնակել, վրան հալեցրած կարագ քսել, կանաչին և պանիրն ու սխտորը շաղ տալ վրան և փաթաթել երշիկի պես:

Խմորի ծայրերը ամուր սեղմել ու 2-3 սմ հաստությամբ կտրատել:

Ջեռոցի ձևամանի հատակին կարագ քսել, և խմորի կտորները շարել վրան: Կտորների վրա դեղնուցով և կաթով զանգված քսել:

Թխել 20-25 րոպե 180 ջերմաստիճանում:

Բորի ախորժակ

Կիսվել Facebook-ում