Համեղ թխվածքաբլիթներ, որոնք կհամալրեն Ձեր թեյի սեղանը

Բաղադրությունը

  • 400-450 գ ալյուր,
  • 200 գ կարագ,
  • 1 հատ ձու,
  • 10 գ փխրեցուցիչ,
  • 50գ թթվասեր,
  • 50 գ շաքարավազ վերջում բլիթների վրա շաղ տալու համար:

Պատրաստման եղանակը

Ալյուրի մեջ ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը և ձեռքերով տրորել:

Այնուհետև ավելացնել 1 հատ ձու, փխրեցուցիչ, թթվասեր ու կրկին խառնել: Անհրաժեշտության դեպքում կրկին ալյուր ավելացնել ու տրորել:

Պատրաստի խմորը 30 ր թողնել, որ հանգստանա:

Հետո խմորը 4 գնդի բաժանել, յուրաքանչյուր գունդը գրդնակով բացել, մեջը շաքարավազ շաղ տալ, գլանակաձև փաթաթել ու կտրել 5-6 հատ խողովակաձև գլանակների:

Վերջում վրան շաքարավազ շաղ տալ և թխել 180 ջերմաստիճանում 20-25 րոպե:

Բարի ախորժակ:

Կիսվել Facebook-ում