Հավի կոտլետներ
Բաղադրությունը
800 գ հավի կրծքամիս
110 գ սոխ
4 ճաշի գդալ ալյուր
2 ճաշի գդալ թթվասեր
1 թեյի գդալ աղ
1/2 թեյի գդալ սպիտակ պղպեղ
1 հատ ձու
4 ճաշի գդալ բուսայուղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը շատ մանր կտրատել:
Սոխը մանր կտրատել:
Ավելացնել ձուն:
Ավելացնել աղը, սպիտակ պղպեղը, ալյուրը, թթվասերը, և լավ խառնել:
Բուսայուղը լցնել թավայի մեջ, մի փոքր տաքացնել, գդալով լցնել մսի ֆարշը:
Տապակել ամեն կողմից 3-4 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: