Համեղ ընթրիքի օրիգինալ տարբերակ: Աղացած մսով և ձվով ուտեստ

Բաղադրիչներ

400 գ աղացած միս

1 գլուխ սոխ

6 ձու

250  մլ կաթ

1 լոլիկ

100 գ պանիր

հաց

ձիթայուղ

սև պղպեղ

քիմիոն

աղ

ուրց

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև պղպեղ, քիմիոն, ուրց, 100 մլ կաթ և լավ խառնել

Լցնել թավայի մեջ, տարածել և 2 կողմից լավ տապակել

Հացի կտորներ դնել

6 ձվին ավելացնել 150 մլ կաթ, աղ, սև պղպեղ, լցնել հացերի վրա, ծածկել և թողնել թույլ կրակի վրա 6 րոպե

Ափսեյի օգնությամբ շրջել հակառակ կողմի վրա

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 3 րոպե

Փորձե՞նք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում