Բաղադրիչներ
500 գ աղացած միս
500 գ կաղամբ
200 գ բրինձ
2 գլուխ սոխ
3 ճ/գ տոմատի մածուկ
1/3 ճ/գ շաքարավազ
1,5 թ/գ աղ
1/3 թ/գ սև պղպեղ
300 մլ ջուր
2 դափնու տերև
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել և տապակել

Ավելացնել աղացած միս և 8 րոպե տապակել

Կաղամբը կտրատել և ավելացնել տապակին: Փակել կափարիչն ու թողնել 5 րոպե

Ավելացնել տոմատի մածուկ, շաքարավազ, սև պղպեղ, աղ, բրինձ և խառնել

Ավելացնել ջուր, 2 դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել 20 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ