Համեղ ընթրիքի իդեալական տարբեբարակ։ Հնդկաձավարը՝ բանջարեղենով

Բաղադրիչներ

400 գ կաղամբ

1 գազար

1 գլուխ սոխ

1 ատամիկ սխտոր

200 գ խաշած հնդկաձավար

աղ, սև պղպեղ

50 մլ ջուր

համեմ, սամիթ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել մանրացրած սխտոր, քերած գազար, թողնել ևս 3 րոպե

Կաղամբը կտրատել, մի քիչ ճզմել, ավելացնել տապակին և թողնել 3 րոպե

Ավելացնել 50 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին՝ մինչև պատրաստ լինելը

Ավելացնել մանրացրած համեմ, սամիթ, աղ, սև պղպեղ, խաշած հնդկաձավար, թողնել ևս 2 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում