Բաղադրիչներ
2 բաժակ մածուն կամ կեֆիր
1 թ/գ սոդա
1 թ/գ աղ
1 ձու
3 ճ/գ ալյուր
կանաչ սոխ
4 հատ խաշած ձու
100 մլ ձեթ
Պատրաստման եղանակը
2 բաժակ մածուն կամ կեֆիր լցնել խոր տարայի մեջ, ավելացնել 1 թ/գ սոդա և լավ խառնել
Ավելացնել 1 ձու, 1 թ/գ աղ և լավ խառնել
Ավելացնել ալյուրն ու խառնել (պետք է ստացվի կպչուն խմոր)
Ավելացնել կտրատած կանաչ սոխ, խաշած ձու և լավ խառնել
Թավայի մեջ 100 մլ ձեթ լցնել, 1-ական ճ/գ ստացված խմորից շրջանաձև լցնել և 2 կողմից տապակել (կարելի է նաև լցնել խոհարարական պարկի մեջ` ավելի գեղեցիկ և հեշտ կստացվեն)
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ