Բաղադրիչներ
2 ձու
2 ճ/գ շաքարավազ
2 ճ/գ ալյուր
¼ թ/գ աղ
ջեմ
150 գ շոկոլադ
40 գ կարագ
1-2 ճ/գ կաթ
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել, դեղնուցին շաքարավազ ավելացնել, հարել և թողնել մի կողմ
Սպիտակուցին մի պտղունց աղ ավելացնել և հարել
Դեղնուցն ու հարած սպիտակուցը խառնել իրար, ավելացնել ալյուր և լավ խառնել
Ստացված զանգվածը լցնել խոհանոցային պարկի կամ պոլիէթիլենի մեջ: Թավայի վրա սննդային թուղթ փռել, և խմորը շրջանաձև լցնել
Դնել 180°С տաքացրած ջեռոցում 8-10 րոպե
Առանձին տարայի մեջ շոկոլադ լցնել, ավելացնել կարագ և հալեցնել միկրոալիքային վոռարանում կամ տաք ջրի վրա, որից հետո կաթ ավելացնել և լավ խառնել
Բլիթների վրա 1 թ/գ ցանկացած ջեմ լցնել, ապա շոկոլադ ավելացնել և մոտ 2 ժամ թողնել սառնարանում
Մատուցեք մեկ բաժակ տաք թեյի հետ )))
Բարի ախորժակ