Բաղադրիչներ
1 փոքր բրոկկոլի
1 փոքր ծաղկակաղմաբ
2 ճ/գ կաթ
1 գլուխ սոխ
1 բուլղարական պղպեղ
1 լոլիկ
3 ձու + 1 թ/գ աղ
4-5 ճ/գ ձեթ
130 գ ալյուր
2 բաժակ կաթ
կանաչ սոխ, սամիթ
աղ
200 գ պանիր
Պատրաստման եղանակը
Ջուր եռացնել, ավելացնել աղ, կաթ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, թողնել եռա 2-3 րոպե, ապա ջրքամել և տեղափոխել կաղապարի մեջ (նախապես ներսը պատել ձեթով)
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, լոլիկ
3 ձվին ավելացնել աղ, լավ խառնել, ավելացնել ձեթ, ալյուր և լավ խառնել
Ավելացնել կաթ՝ մաս-մաս, լավ խառնել։ Ավելացնել մանրացրած կանաչեղեն և լցնել բանջարեղենի վրա
Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ