Բաղադրիչներ
500 գ հավի խաշած կրծքամիս
300 գ շամպինյոն
3 ձու
մայոնեզ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
համեմ
ձեթ
Պատրաստման եղանակը
Սունկը կտրատել, տապակել` մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, ապա ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, տապակել 5 րոպե և վերցնել կրակից
Լցնել տարայի մեջ, ավելացնել հավի բզկտած կրծքամիս
Առանձին տարայի մեջ 3 ձու կոտրել, ավելացնել 2 ճ/գ մայոնեզ, սև պղպեղ և լավ խառնել: Տապակել մաս-մաս, նրբաբլիթների պես
Փաթաթել ռուլետի պես, կտրտել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել մայոնեզ, սխտոր, համեմ, սև պղպեղ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ