Աղցաններ Բաղադրատոմսեր

Համեղ աղցան, որը ակնթարթորեն կսպառվի

Հավի մսով աղցան
Գունեղ և համեղ աղցան Ձեր ճաշացանկում:

Բաղադրիչներ

  • 2 հատ հավի կրծքամիս
  • 2 հատ բուլղարական պղպեղ
  • 3 ատամիկ սխտոր
  • 20 գ կոկոսի յուղ
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 1 հատ կանաչ խնձոր
  • 3 ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ
  • 3 հատ խաշած ձու
  • 10 գ կանաչ սոխ
  • 10 գ սամիթ
  • 10 գ մաղադանոս
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Հավի միսը մանր կտրատել:
  • Կարմիր բուլղարական պղպեղը մանր կտրատել:
  • Սխտորը ճզմել:
  • Հավի կտրատված մսերը, պղպեղը, եգիպտացորենը և սխտորը տապակել կոկոսի յուղով, մինչև հավի մսի եփելը:
  • Հեղուկը քամել, լցնել տարայի մեջ:
  • Խնձորը մանր կտրատել, կանաչիները մանրացնել, ձուն անցկացնել քերիչով, և ավելացնել տապակած զանգվածին:
  • Ավելացնել թթվասերը և լավ խառնել, համեմել աղով և սև պղպեղով:
  • Թողնել սառնարանում մի քանի ժամ:
Բարի ախորժակ: