Թբիլիսյան աղցան
Բաղադրիչները
400 գ փափկամիս
300 գ պահածոյացված կարմիր լոբի
1 հատ կարմիր սոխ
1 հատ բուլղարական պղպեղ
2 հատ կարտոֆիլ
20 մլ բուսայուղ
3 ճաշի գդալ խն ձորի քացախ
3-4 ատամիկ սխտոր
30 գ մաղադանոս
30 գ համեմ
50 գ ընկույզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև բարակ շերտերով կտրատել:

Կտրատված սոխի վրա ավելացնել խնձորի քացախը, լավ խառնել, և դնել մի կողմ՝ մինչև մյուս բաղադրիչների պատրաստ լինելը:

Խաշած տավարի փափկամիսը երկարությամբ կտրատել:

Բուլաղարական պղպեղը երկարությամբ կտրատել:
Տավարի մսի և պղպեղի վրա ավելացնել լոբին:

Ընկույզը մանր կտրատել, թույլ կրակի վրա մի փոքր բովել:

Կանաչիները մանր կտրատել, աավելացնել աղցանին:
Ավելացնել նախապես մարինացված սոխը:

Կարտոֆիլը անցկացնել քերիչով, տապակել բուսայուղով:

Սխտորը և համեմունքները լցնել բուսայուղի մեջ, լավ խառնել, և ավելացնել աղցանին: Լավ խառնել:

Մատուցելիս աղցանի վրա լղնել տապակած կարտոֆիլը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: