Բաղադրատոմսեր

Հագեցնող և տարբերվող լոբով աղցան

Լոբով աղցան

Բաղադրիչներ

  • 200 գ լոբի
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 1 հատ հալեցրած պանիր
  • 70 գ չորահաց
  • թթվասեր

Պատրաստման եղանակը

  • Լոբին 6-8 ժամ  նախապես թրջել, իսկ հետո խաշել մոտ 50 րոպե:
  • Հալեցրած պանիրը կտրատել:
  • Լոբին և պանիրը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել եգիպտացորենը:
  • Այնուհետև ավելացնել չորահացը, թթվասերը և լավ խառնել: