Սնկով և կարտոֆիլով ուտեստ

Այսքան հեշտ և յուրահատուկ ուտեստ դեռ չեք փորձել:
Բաղադրիչներ
- 400 գ կարտոֆիլ
- 300 գ ալյուր
- 300 գ սունկ
- 1 հատ սոխ
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 1 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ չորացրած կանաչի
- բուսայուղ
- ջուր
- սամիթ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը խաշել, պատրաստել կարտոֆիլի խյուս:

- Սունկը և սոխը մանր կտրատել, և տապակել բուսայուղի մեջ:

- Կարտոֆիլի խյուսին ավելացնել ալյուր և բուսայուղ, որ ստացվի խմորանման զանգված:

- Սննդային թաղանթի վրա խմորը ուղղանկյունձև բացել:
- Տապակած սոխը և սունկը լցնել խմորի վրա, ամբողջությամբ տարածել և ոլորել:


- Կտրատել և շարել տարայի մեջ:
- Տոմատի մածուկին ավելացնել շաքարավազ, ջուր, չորացրած կանաչիներ և ջուր, խառնել մինչև տոմատի մածուկը լուծվի:

- Լցնել ուտեստի վրա, և դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, եփել 25 րոպե:

- Ջեռոցից հանելուց հետո վրան լցնել թարմ կտրատած սամիթը:

Բարի ախորժակ:
