Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հագեցնող և աննկարագրելի համ. դդմիկը ամբողջ ամառ կարելի է հենց այս բաղադրատոմսով պատրաստել

Դդմիկով ուտեստ
Այս համեղ բաղադրատոմսը Ձեզ մոռացնել կտա երբևէ փորձած դդմիկով ուտեստները:

Բաղադրիչներ

  • 2 հատ դդմիկ
  • 300 գ հավի աղացած կրծքամիս
  • 200 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
  • 1 հատ սոխ
  • 1 հատ ձու
  • 1 թեյի գդալ աղ
  • սև պղպեղ
  • սամիթ
  • կանաչ սոխ

Սոուս

  • 4 ճաշի գդալ թթվասեր
  • 1 ճաշի գդալ սոյայի սոուս
  • 2 ճաշի գդալ կետչուպ կամ տոմատի մածուկ
  • 3-4 ճաշի գդալ ջուր
  • 1 թեյի գդալ աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոուս

  • Թթվասերի վրա լցնել սոյայի սոուսը, կետչուպը, աղը, պղպեղը, ջուրը, ըստ նախասիրության, և լավ խառնել:
  • Դդմիկը կտրատել:
  • Հավի աղացած կրծքամսին ավելացնել աղացած սոխ, աղ, պղպեղ, ձու, կտրատած կանաչի և խառնել:
  • Տարայի մեջ բուսայուղ քսել:
  • Դդմիկների վրա քսել մսի ֆարշը, և բաղադրիչները հերթականությամբ դասավորել:
  • Այնուհետև վրան լցնել սոուսը և քերած պանիրը:
  • Բերանը փակել փայլաթիթեղով, և ուտեստը դնել 180° տաքությամբ ջեռոցի մեջ 30-40 րոպե:
Բարի ախորժակ: