Բաղադրիչներ
2 գլուխ սոխ
11 ատամիկ սխտոր
450 գ խոզի միս (կողային մասը)
ձիթայուղ
1 թ/գ շաքարավազ
200 մլ կարմիր չոր գինի
200 մլ տոմատի սոուս
200 մլ բանջարեղենային արգանակ
¼ թ/գ կարմիր պղպեղ
¼ թ/գ մանանեխ
¼ թ/գ չոր սամիթ
1 ճ/գ աղացած համեմի սերմ
1 թ/գ աղ
¼ կծու պղպեղ
2 գունավոր պղպեղ
3 գազար
6 կարտոֆիլ
Պատրաստման եղանակը
Միսը բաժանել մասերի, 2 կողմից տապակել ձիթայուղով (մի փոքր կարմրացնել)
Հանել թավայից, թողնել մի կողմ` փոխարենը լցնեով խորանարդաձև կտրատած սոխը: Թողնել ոսկեգույն երանգ ստանա, ապա ավելացնել շաքարավազ, գինի և թողնել 5 րոպե
Ավելացնել տոմատի սոուս, բանջարեղենային արգանակ, լավ խառնել և թողնել թույլ կրակին 10 րոպե
Առանձին տարայի մեջ իրար խառնել չոր սամիթ, կարմիր պղպեղ, մանանեխ, համեմի սերմ, աղ, լավ խառնել և ավելացնել ընդհանուր ուտեստին: Ավելացնել մանրացրած սխտոր, մանրացրած կծու պղպեղ, լավ խառնել և թողնել 2-3 րոպե
Ավելացնել միսը, կտրատած քաղցր պղպեղ, գազար, թողնել 15 րոպե
Ավելացնել կտրատած կարտոֆիլ և թողնել մինչև պատրաստ լինելը
Զարդարեք համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ