Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հագեցնող մսով մակարոն պատրաստելու նոր եղանակ՝ արագ և առանց ժամանակի կորստի

Մսով և բանջարեղենով մակարոն
Հագեցնող և համեղ ուտեստ՝ առանց մեծ ջանքերի:

Բաղադրիչներ

  • 150 գ մակարոն
  • 300 գ տավարի միս
  • 450 մլ եռացրած ջուր
  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 1 հատ լոլիկ
  • 2 ատամիկ սխտոր
  • բուսայուղ
  • աղ
  • պապրիկա կամ կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Միսը մանր կտրատել:
  • Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել, պահել 10 վայրկյան, այնուհետև կեղևից հանել և մանր կտրատել:
  • Գազարը մանր կտրատել:
  • Սխտորը մանր կտրատել:
  • Սոխը մանրացնել և տապակել բուսայուղի մեջ:
  • Այնուհետև ավելացնել կտրատված միսը և տապակել:
  • Ավելացնել կտրատված լոլիկը,գազարը և համեմունքները՝ ըստ ճաշակի:
  • Ավելացնել մակարոնը, տապակել 1-2 րոպե, ավելացնել եռացրած ջուրը:
  • Թողնել թույլ կրակի վրա 15-20 րոպե:
Բարի ախորժակ: