Բաղադրիչներ
2 հատ սմբուկ
1 կծու պղպեղ
1 քաղցր պղպեղ
1 գլուխ սոխ
1 հատ գազար
0,5 կիտրոնի հյութ
համեմ
մաղադանոս
1թ/գ խմելի սունելի
Մարինադի համար`
50 մլ ձեթ
2 ճ/գ 9 % քացախաթթու
1 ճ/գ շաքարավազ
1 թ/գ աղ
10 հատիկ սև պղպեղ
2 ատամիկ սխտար
2 ճ/գ ջուր
Պատրաստման եղանակը
Սմբուկը երկար ձողերի պես կտրատել, լցնել եռացող աղաջրի մեջ, ավելացնել 0,5 կիտրոնի հյութ: Եռացնել 5-7 րոպե
Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել: Ավելացնել երկարությամբ կտրատած կծու և քաղցր պղպեղները և թողնել 3 րոպե
Գազարը կորեական ձևով քերել, համեմել աղով, թողնել 5-6 րոպե, ապա մի փոքր ճզմել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա
Առանձին կաթսայի մեջ լցնել 50 մլ ձեթ, 2 ճ/գ քացախաթթու, 1 ճ/գ շաքարավազ, 1 թ/գ աղ, 10 հատիկ սև պղպեղ, 2 ատամիկ ճզմած սխտոր, 2 ճ/գ ջուր, լավ խառնել, դնել կրակին և հասցնել եռման աստիճանի
Գազարը, սմբուկը, պղպեղները խառնել իրար, ավելացնել խմելի-սունելի, մանրացրած համեմ և մաղադանոս, մարինադ և լավ խառնել
Լցնել հարմար տարայի մեջ, ծածկել և 24 ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ