Վարունգով աղցան
Այս աղցան-նախուտեստը շատ հեշտ է պատրաստվում: Արդյունքում ցանկացած ուտեստի համար կունենաք համեղ և խրթխրթան հավելում:
Բաղադրիչներ
- 500 գ վարունգ
- 1 հատ գազար
- 5-6 ատամիկ սխտոր
- 50 մլ ձեթ
- 1 ճաշի գդալ պապրիկա
- 1 ճաշի գդալ քացախ (9%)
- 2 ճաշի գդալ սոյայի սոուս
- կանաչ սոխ
- կծու պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Վարունգը բարակ և երկարավուն կտրատել:
2 Կանաչ սոխը մեծ-մեծ կտրատել: Սխտորը ճզմել կամ մանր կտրատել, իսկ գազարը քերիչով անցկացնել: Այս ամենը լցնել կտրատված վարունգի վրա:
3 Սոուսը պատրաստելու համար ձեթը տաքացնել, դրա մեջ պապրիկա լցնել ու լավ խառնել: Սոուսը տաք վիճակում լցնել աղցանի վրա և խառնել:
4 Վերջում ավելացնել սոյայի սոուս, քացախ և լավ խառնել:
5 Աղցանը նվազագույնը 2-3 ժամ մարինացնել:
Բարի ախորժակ