Հավի կրծքամիսը ջեռոցում

Հյութեղ հավի կրծքամիս՝ անհավանական համեղ սոուսով:
Բաղադրիչներ
- 3 հատ հավի կրծքամիս
- 2 ճաշի գդալ թթվասեր
- աղ
- սև պղպեղ
- 50 մլ սոյայի սոուս
- 3 ատամիկ սխտոր
- 3 հատ կարտոֆիլ
- 5 հատ սունկ
- 100 գ պանիր
- 1 հատ ձու
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամսի վրա դանակով ճեղքեր բացել:

- Թթվասերին ացելացնել սոյայի սոուսը, աղը և պղպեղը: Վրան քերել սխտորը: Լավ խառնել:

- Հավի կրծքամիսը դնել սոուսի մեջ, թողնել մնա 5 րոպե:

- Կարտոֆիլները կլոր կտրատել: Շարել տարայի մեջ:
- Սունկը կտրատել, լցնել կարտոֆիլի վրա:

- Հավի կրծքամիսը դնել կարտոֆիլի և սունկի վրա: Ավելացած սոուսը լցնել վրան:

- Դնել 180°C ջեռոցը 30 րոպե:
- Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել ձուն, և միասին հարել:

- Ուտեստը ջեռոցից հանել, վրան ավելացնել պանիրը:

- Դնել ջեռոցի մեջ ևս 15 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
