Բաղադրիչներ
500 գ աղացած միս
1 ձու
աղ
սև պղպեղ
չիլի պղպեղ
2 ճ/գ պաքսիմատ
կանաչ սոխ
150 գ պանիր
6 կտոր սպիտակ հաց
2 ձու
ձեթ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել ձու, սև պղպեղ, աղ, չիլի պղպեղ, պաքսիմատ, կանաչ սոխ և լավ խառնել
Պանիրը երկարությամբ կտրատել
Հացի կտորներт աղել
2 ձու կոտրել, խառնել
1 լիքը ճ/գ միս վերցնել, ափի մեջ բացել, 1 կտոր պանիր դնել և փակել
Թաթախել նախ ձվի, ապա աղացած հացի մեջ
Բոլոր կողմերից տապակել ձեթի մեջ
(եթե ցանկանում եք միսն ավելի լավ եփվի, կարող եք մոտ 20 րոպե դնել 180°С տաքացրած ջեռոցում)
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ