Բաղադրությունը
100 գ պինդ պանիր,
3 հատ կարտոֆիլ,
0.5 կգ հավի կրծքամիս,
1 հատ ձու,
1 հատ սոխ,
մի փոքր ձեթ,
250-300 գ սունկ (շամպինիոն),
kանաչի՝ ըստ ճաշակի,
համեմունքներ՝ ըստ ճաշակի,
պաքսիմատի համար՝ ալյուր:
Հավի միսը կարելի է փոխարինել խոզի մսով:
Պատրաստման եղանակը
Սունկը, կանաչին և սոխը կտրատետել:
Թավայի մեջ մի փոքր ձեթ ավելացնել, և լցնել սոխը, 1 րոպե անց՝ սունկը: Թեթև խառնել և ծածկել: Տապակել այնքան, մինչև սոխը և սունկը ոսկեգույն երանգ կստանան:
Խորը աման վերցնել, մեջը լցնել տապակված սունկը և սոխը, ավելացնել կանաչին և քերիչով անցվակցված պանիրը: Զգուշությամբ խառնել և մի քանի րոպե այդպես թողնել:
Հավի փափկամիսը 4 մասի բաժանել, և այդ կտորները լավ ծեծել: Կտորների մեջ դնել միջուկը, և կոտլետի տեքս տալ:
Պաքսիմատի համար հում կարտոֆիլը քերիչով անցկացնել և առանձին ամանի մեջ լցնել: Եվս 2 աման վերցնել մեկը՝ ալյուրի, մյուսը՝ ձվի համար: Ձուն անհրաժեշտ է մի փոքր հարել: Կոտլետը սկզբում ալյուրի մեջ թաթախել, հետո ձվի, իսկ վերջում կարտոֆիլի կտորներով ծածկել:
Տապակել ձեթի մեջ թույլ կրակին այնքան, մինչև վարդագույն ծածկույթ ձևավորվի: Դրանից հետո ուղարկել ջեռոցը (15 րոպե, 180 ջերմաստիճան):
Բարի ախորժակ