Без рубрики Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Մսով և բանջարեղենով կոտլետներ

Կոտլետներ
4 часов
Այս անուշահամ և հյութալի կոտլետները կարող եք նաև թավայի մեջ պատրաստել:

Բաղադրիչներ

  • 500 գ աղացածմիս ( հավ և խոզ (3:1))
  • 1 հատ ձու
  • 1 հատ սոխ
  • 140 գ եգիպտացորեն
  • 1 ճաշի գդալ չորահաց
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • ջուր (ըստ անհրաժեշտության)
  • աղ
  • համեմունքներ (ըստ ցանկության)

Սոուս

  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • 0.5 ճաշի գդալ ալյուր
  • 2 ատամիկ սխտոր
  • 150 մլ ջուր
  • սամիթ
  • աղ
  • համեմունքներ

Պատրաստման եղանակը

  • Սոխը և բիբարը կտրատել, լցնել աղացած մսի մեջ:
  • Ավելացնել 1 հատ ձու, եգիպտացորեն, չորահաց, շաքարավազ, ջուր, օրեգանո, աղ, կարի, սև և կարմիր պղպեղ և լավ խառնել:
  • Զանգվածից կոտլետներ ձևավորել: Կոտլետները դնել ջերմակայուն ամանի մեջ:
  • Եփել նախապես տաքացված ջեռոցում (200°C) 15 րոպե:
  • Սոուսը պատրաստելու համար թթվասերի մեջ լցնել ալյուր, քերված սխտոր, սամիթ, աղ, օրեգանո, սև պղպեղ, 150 մլ տաք ջուր և լավ խառնել:
  • Կոտլետները հանել ջեռոցից, դրանց վրա սոուս լցնել և ևս 20 րոպե եփել 180-190°C-ում:
Բարի ախորժակ