Բաղադրությունը
- 1 հատ սոխ,
- 1 մեծ գազար,
- 4-5 հատ կարտոֆիլ,
- 1.5 բուռ վերմիշել կամ 1 բաժակ բրինձ,
- 250-300 գ աղացած միս (հավի),
- 1 հատ ձու,
- աղ և պղպեղ (ըստ ճաշակի),
- մաղադանոս և սամիթ:
Պատրաստման եղանակը
Մանր կտրատել սոխը, գազարը քերիչով անցակցնել, կարտոֆիլը կտրատել:
Թավայի մեջ 2 ճաշի գդալ ձեթ լցնել, և սոխարած պատրաստել: Այնուհետև ավելացնել գազարը և տապակել այնքան ժամանակ, մինչև կփափկի:
Խորը թավա վերցնել, մեջը լցնել սոխարածը, 2 լ ջուր կամ էլ արգանակ: Երբ ջուրը կսկսի եռալ, լցնել կարտոֆիլը: (Ապուրը բրնձով պատրատելու դեպքում բրինձը ևս հարկավոր է այս փուլում ավելացնել):
Աղացած մսի մեջ 1 ձու ջարդել, համեմել աղով և պղպեղով և լավ խառնել: Ցանկության դեպքում աղացած մսի մեջ կարելի է նաև սոխ կամ սխտոր ավելացնել:
Մսից գնդիկներ (կոլոլակներ) պատրաստել, և երբ ջուրը կարտոֆիլի հետ միասին կսկսի եռալ, ավելացնել կոլոլակները:
Երբ կոլոլակները սկսեն ջրի երես դուրս գալ, ավելացնել վերմիշելը և կանաչին: Ապուրը ևս 5 րոպե եփել:
Բարի ախորժակ