Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Կարտոֆիլով և մսով համեղ ուտեստ՝ Ձեր ընթրիքի սեղանին

Աղացած մսով ուտեստ
Ախորժելի ուտեստ, որը կսիրեն Ձեր ընտանիքի բոլոր անդամները:

Բաղադրիչներ

  • 3-4 հատ կարտոֆիլ (մեծ)
  • 700 գ աղացած միս (ըստ ցանկության)
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 1 հատ սոխ
  • 260 գ պանիր
  • 3 ճաշի գդալ բուսայուղ
  • համեմունքներ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը կլորավուն կտրատել, համեմել բւսայուղով և համեմունքներով, լցնել ձևամանի մեջ՝ յուղաթղթի վրա, հավասարաչափ դասավորել:
  • Դնել ջեռոցի մեջ 190°C 15-20 րոպե:
  • Սոխը մանրացնել, լցնել թավայի մեջ, բուսայուղով մի փոքր տապակել:
  • Ավելացնել աղացած միսը, խառնել կրակի վրա մինչև պատրաստ լինելը, վերջում ավելացնել սև պղպեղ:
  • Պղպեղները, լոլիկը կտրատել:
  • Պանիրը անցկացնել քերիչով:
  • Տապակած միսը լցնել կարտոֆիլի վրա, հավասարաչափ տարածել, վրան ցանել կտրատված պղպեղը, շարել կտրատված լոլիկները, վրան ցանել պանիրը:
  • Դնել 180°C ջեռոցի մեջ 10-15 րոպե:
Բարի ախորժակ: