Կարտոֆիլով ջեռեփուկ

1 час 15 минуты
Բաղադրիչներ
- 1 կգ կարտոֆիլ
- 3 հատ գազար
- 2 հատ սոխ
- 100-150 գ պանիր
- 2-3 ճաշի գդալ ձեթ
- թթվասեր կամ մայոնեզ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Գազարը քերիչով անցկացնել:

- Սոխը կիսաշրջաններով կտրել:
- Գազարը և սոխը ձեթով մոտ 10 րոպե տապակել:

- Կարտոֆիլը մաքրել և շրջաններով կտրել:

- Ջեռոցի ձևամանի հատակին ձեթ քսել, և մեկ շերտով կարտոֆիլները դասավորել:

- Կարտոֆիլի վրա աղ և սև պղպեղ շաղ տալ, այնուհետև վրան լցնել տապակված գազարը և սոխը, իսկ դրանից հետո շաղ տալ մայոնեզը:

- Ձևամանը ծածկել փայլաթղթով:
- Եփել 30 րոպե 180 ջերմաստիճանում:
- 30 րոպե անց ուտեստը ջեռոցից հանել, վրան քերված պանիր շաղ տալ ու ևս 10 րոպե դնել ջեռոցում:

