Բաղադրիչներ
700-800 գ կարտոֆիլ
2 ատամիկ սխտոր
1 գլուխ սոխ
1 քաղցր պղպեղ
Սպանախ
1 ճ/գ ձեթ
50 գ կարագ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
0,5 թ/գ սև պղպեղ
1 ճ/գ պարմեզան պանիր` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, սառը ջուր լցնել, 10-12 րոպե խաշել

Թավայի մեջ ձեթ և կարագ լցնել, 2 ատամիկ սխտոր կտրել, կարմրացնել ձեթի մեջ և հանել

Փոխարենը լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը, համեմել աղով (2 պտղունց), տապակել 2-3 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, համեմել սև և կարմիր պղպեղներով և տապակել 2-3 րոպե

Ավելացնել կարտոֆիլը, լավ խառնել

Ավելացնել սպանախը, պարմեզան պանիրը` ըստ ցանկության, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ