Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
300 գ սունկ
15 գ կարագ
աղ, սև պղպեղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
300 գ բրոկկոլի
1 ատամիկ սխտոր
2 ճ/գ սոյայի սոուս
3 կարտոֆիլ
1 թ/գ ուրց
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
30 գ պաքսիմատ
30 գ պանիր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սունկ, կարագ, թողնել 5 րոպե, ավելացնել աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, թողնել ևս 3 րոպե
Ավելացնել բրոկկոլի, մանրացրած սխտոր, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 5 րոպե և վերցնել կրակից
Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով, կարմիր քաղցր պղպեղով, ավելացնել ուրց, պաքսիմատ, քերած պանիր, ձեթ, լավ խառնել և լցնել կաղապարի մեջ։ Դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
2 տեսակի տապակները մատուցեք միասին )))
Բարի ախորժակ