Կարտոֆիլի պատրաստման ամենահամեղ ու հետաքրքիր բաղադարատոմսը։ Կարտոֆիլը՝ սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

1 կգ կարտոֆիլ

300 գ սերուցքային պանիր

3 ճ/գ մայոնեզ

200 մլ սերուցք

180 գ պանիր

7 ատամիկ սխտոր

30 մլ ձիթայուղ

½ թ/գ սև պղպեղ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1 թ/գ աղ

1 թ/գ օրեգանո

200 գ պանիր

կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կիսալուսնձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո, ձիթայուղ, լավ խառնել, ավելացնել 4 ատամիկ սխտոր և դնել 220°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Սերուցքային պանրին ավելացնել մայոնեզ, ճզմած սխտոր, աղ, լավ խառնել

Ավելացնել սերուցք, լավ խառնել, 3-4 ճ/գ լցնել կաղապարի մեջ, ավելացնել 100 գ քերած պանիր

Արդեն պատրաստ կարտոֆիլները ուղղահայաց շարել

Ավելացնել սոուսի մնացած մասը, 100 գ քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Զարդարել կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում