Կարտոֆիլից պատրաստված կոտլետներ

Բաղադրությունը

  • 6-7 հատ խաշված կարտոֆիլ,
  • 150 գ սունկ,
  • 1 հատ սոխ,
  • 1 հատ փոքր գազար,
  • սամիթ,
  • 0.5 բաժակ պաքսիմատ կամ 1 ձու,
  • աղ,
  • պղպեղ,
  • 0.5 թեյի գդալ սխտորի փոշի,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Սունկը մանր կտրատել:

Սոխարած պատրաստել, այնուհետև ավելացնել սունկը, քերիչով անցկացված գազարը և տապակել 3-4 րոպե:

Կարտոֆիլը խաշել, քերիչով անցկացնել:

Կարտոֆիլը, տապակված զանգվածը, մանր կտրատված սամիթը, սխտորի փոշին, աղը և պղպեղը միավորել և լավ խառնել:

Ստացված կարտոֆիլային զանգվածի մեջ ավելացնել պաքսիմատ կամ փոխարենը՝ ձու, և խառնել, այնուհետև կոտլետներ ձևավորել:

Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, վրան ձեթ քսել, կոտլետները շարել վրան և եփել 190 ջերմաստիճանում 20 րոպե:

Երբ կոտլետները գրեթե պատրաստ լինեն, հանել ջեռոցից, վրան ձեթ քսել ու ևս 5 րոպե թողնել ջեռոցում:

Մատուցել թթվասերով կամ սիրելի սոուսով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում