Բաղադրությունը
- 200 գ կարտոֆիլ,
- 100 գ ալյուր,
- պինդ պանիր,
- 150 մլ ձեթ,
- աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը եփել, ճզմել և թողնել, որ հովանա:
Պանիրը քերիչով անցկացնել: Պանրի կեսը, աղը և ալյուրը ավելացնել կարտոֆիլի մեջ, և խմոր ստանալ:
Շրջանաձև գրդնակել խմորը և եռանկյունաձև մասերի բաժանել:
Ամեն մասի ծայրին պանիր դնել և փաթաթել:
Խորը թավայի մեջ առատ ձեթ լցնել և տապակել կարտոֆիլային ձողիկները, մինչև ոսկեգույն երանգ կստանան:
Պատրաստի ձողիկները թղթե անձեռոցիկի վրա դնել, որպեսզի ավելրոդ ձեթը դուրս գա:
Այս ունիվերսալ ուտեստը կարելի է նաև ջեռոցում պատրաստել, իսկ միջուկը կարող եք պատրաստել Ձեր նախընտրած բաղադրիչներով:
Բարի ախորժակ