Կարտոֆիլային բլիթներ: Արագ և հեշտ

Բաղադրությունը

  • 500 գ կարտոֆիլ,
  • 1 հատ սոխ,
  • աղ,
  • 1 ճաշի գդալ թթվասեր (ցանկության դեպքում),
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլի կեղևը մաքրել և քերիչով անցկացնել:

Քերիչով անցկացնել նաև սոխը և ավելացնել կարտոֆիլի վրա: Սա հնարավորություն կտա, որ կարտոֆիլի գույնը չմգանա:

Ցանկության դեպքում կարելի է թթվասեր ավելացնել այս զանգվածի մեջ:

Սոխով և կարտոֆիլով զանգվածը համեմել աղով, լավ խառնել, իսկ հետո մաղով անկացնել, որպեսզի հեղուկը միջից դուրս գա:

Արյունքում մնում է օսլան, դա գդալով լցնել կարտոֆիլով և սոխով խյուսի մեջ:

Խյուսը կոտլետանման ձևավորել և տապակել տաք ձեթի մեջ:

Մատուցել թթվասերով

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում