Կարտոֆիլային սուպեր աղցան, որը շատ արագ կհագեցնի Ձեր քաղցը օրվա ցանկացած ժամի

Կարտոֆիլով աղցան

Բաղադրիչներ
500 գ կարտոֆիլ
250 գ գազար
150 գ պահածոյացված ոլոռ
2 ատամիկ սխտոր
1 տուփ կորեական աղցանի համեմունք
սամիթ
բուսայուղ
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խորանարդներով կտրատել, լցնել եռացող ջրի մեջ, թողնել մինչև պատրաստ լինի:

Գազարը անցկացնել քերիչով, ավելացնել համեմունքը, և լավ խառնել:

Սամիթը մանր կտրատել:

Ավելացնել ոլոռը:

Սխտորը ճզմել աղցանի մեջ:

Ավելացնել աղը և սև պղպեղը, բուսայուղը, և լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում