Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ

Կարտոֆիլային ախորժելի լոշիկներ՝ Ձեր նախընտրած միջուկով

Կարտոֆիլի լոշիկներ
Շատ համեղ և ախորժելի լոշիկնեը, որոնք կարող եք մատուցել տարբեր ուտեստների հետ:

Բաղադրիչներ

  • 600 գ կարտոֆիլ
  • 200 գ ալյուր
  • 2 հատ ձու
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 50 մլ բուսայուղ
  • 1 կապ սամիթ

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը խաշել, տրորել մինչև ստացվի առանց գնդիկների խյուս:
  • Ավելացնել աղը, 1 հատ ձուն և 1 ձվի դեղնուցը:
  • Սամիթը մանր կտրատել, և ավելացնել խյուսին:
  • Ավելացնել ալյուրը, լավ խառնել, այնուհետև ավելացնել բուսայուղը:
  • Խմորը լավ հունցել, մինչև ստացվի փափուկ խմոր:
  • Բաժանել հավասար մասերի, մի փոքր ալյուրով բացել խմորը:
  • Թխել թավայի մեջ՝ նրբաբլիթի շերտերի նման:
Բարի ախորժակ: