Կարող են լինել հրաշալի նախաճաշ կամ նախուտեստ: Գազարով և կարտոֆիլով կոտլետներ

Բաղադրիչներ

600 գ կարտոֆիլ

1 գլուխ սոխ

2 գազար

1 ձու

80 գ ալյուր

1 թ/գ խմորիչ

աղ

սև և կարմիր պղպեղներ

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, գազարը քերիչով անցկացնել և տապակել ձիթայուղով 5 րոպե

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել

Ավելացնել տապակած սոխն ու գազարը, 1 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, խմորիչ, լավ խառնել

Կոտլետների պես տապակել 2 կողմից

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում