Տնական հաց
Բաղադրիչներ
1 ճաշի խմորիչ
1 թեյի դալ աղ
2 ճաշի գդալ բուսայուղ
500 մլ տաք ջուր
4-5 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակը
Ձեթը և աղը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել խմորիչը, լավ խառնել:
Ավելացնել ջուրը, և խառնել:
Քիչ-քիչ ավելացնել ալյուրը, լավ խառնել, մինչև ստացվի ձեռքին չկպչող փափուկ խմոր:
Ամանի բերանը ծածկել սննդային թաղանթով, դնել տաք տեղ, մինչև խմորը հասունանա:
Խմորը բաժանել երկու մասի, տարայի մեջ դնել յուղաթուղթը, և խմորը ձեռքով ձև տալ՝ ըստ նախասիրության:
Թխել 250 աստիճան տաքության ջեռոցում 20-25 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: