Բաղադրությունը
- 400 գ աղացած միս (խոզ, տավար),
- 1 հատ հավի փափկամիս,
- 1 հատ կարտոֆիլ,
- 2 հատ ձու,
- 2 հատ սոխ,
- աղ,
- համեմունքներ,
- 100 գ կարագ,
- 300 գ ալյուր,
- 200 մլ թթվասեր,
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ:
Պատրաստման եղանակը
100 գ կարագը հալեցնել, լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել ձու, թթվասեր 1 պտղունց աղ և խառնել:
Ալյուրի վրա փխրեցուցիչ լցնել և մաղել: Մաղված ալյուրը մաս-մաս լցնել կարագով ստացված զանգվածի վրա ու զգուշությամբ խառնել: Այնուհետև խմոր հունցել:
Խմորը ծածկել սննդային տոպրակով և մոտ 30-40 րոպե թողնել սառնարանում:
Միջուկը պատրաստելու համար հավի կրծքամիսը և կարտոֆիլը մանր կտրատել, ավելացնել աղաղած խոզի, տավարի միս, կտրատված սոխ, աղ, պղպեղներ, չորացրած ռեհան և այլ համեմունքներ՝ ըստ ցանկության և լավ խառնել:
Խմորը բաժանել 2 մասի և գրտնակել: 1-ին մասի վրա լցնել միջուկը և տարածել, իսկ 2-րդ մասով ծածկել և ծայրերը փաթաթել: Նախապես առաջին շերտի տակ յուղաթուղթ փռել, որ թավայի մեջ դնելը հեշտ լինի:
Վերևի շերտը պատառաքաղով ծածկել, և վրան ձու քսել:
Թխել 40 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ